Լիոնել Մեսսին բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում լքել «Բարսելոնա»-ն: Իսկ լրագրողները շարունակում են այդ բնույթի հարցերով «ստուգել» նրա համբերությունը: Հերթական անգամ այդ քայլին են դիմեցել The Sun բրիտանական պարբերականի ներկայացուցիչները:
Մեսսիի պատասխանը կանխատեսելի էր:
«Երբեք չեմ մտածել «Բարսելոնա»-ի սահմաններից դուրս կյանքի մասին: Իմ սիրտն այս ակումբին է պատկանում, և այն լքել ցանկանալու օրը չի գա: Ընդունում եմ, որ ապագան կանխատեսել հնարավոր չէ: Սակայն, եթե ամեն ինչ իմ կամքով լինի, կցանկանայի կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում:
Անգլիայի ազգային առաջնության խաղերը հաճույքով եմ դիտում հեռուստատեսությամբ: Բրիտանացի ֆուտբոլիստներն ի սրտե են խաղում, դյուրահույզ են: Բայց ես բրիտանական որևէ ակումբ չեմ տեղափոխվի: «Բարսելոնա»-ից հրաժարվելը դժվար կլինի և այդ տարբերակն անգամ չի քննարկվում»,- հայտարարել է Լեոն:






































