Friday, 19 06 2026
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Եվրոգոտում պարտքային ճգնաժամը չպեք է լուծի միայն Գերմանիայի ԿԲ-ն. Ջորջ Սորոս

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը ենթադրում է, որ Եվրոպայի պարտքային ճգնաժամը չի հանդարտվել, այլ ավելի է սրվել, չնայած Եվրոպական կենտրոնական բանկին հաջողվել է երկարաժամկետ վերաֆինանսավորման գործողություններով (LTRO) կանխել վարկային դեֆիցիտը՝ բանկերին 3 տարի ժամկետով ավելի քան 1 տրլն եվրո (1% տոկոսադրույքով) վարկեր տրամադրելու հաշվին: Սակայն հիմնական խնդիրները դեռ լուծված չեն, դոնոր երկրների և պարտապան երկրների միջև անդունդը շարունակում է մեծանալ: Այս մասին Սորոսը գրել է իր հոդվածում, որը հրապարակում է РБК daily թերթը:

Հնարավոր է՝ ճգնաժամն ավելի հաստատուն է դարձել: Ճգնաժամի սկզբում եվրոգոտու քայքայումը դժվար էր պատկերացնել, քանի որ միևնույն արժույթով ներկայացված ակտիվները և պասիվները խիստ միահյուսված էին: Սակայն ճգնաժամի զարգացման հետ մեկտեղ եվրոգոտու ֆինանսական համակարգը կրկին սկսեց ձևավորվել ազգային սահմանների երկայնքով, գրում է գործարարը:

Նրա կարծիքով՝ LTRO-ն իսպանական և իտալական բանկերին հնարավորություն է տալիս արբիտրաժային գործարքներ իրականացնել սեփական երկրների պարտատոմսերով: Եվ այն նախապատվությունները, որ ԵԿԲ-ն ստացել է իր մոտ եղած հունական պարտատոմսերից ազատվելուց հետո, ստիպում է ներդրողներին զերծ մնալ պետական պարտատոմսեր գնելուց:

Եթե դա նույնկերպ շարունակվեր ևս մի քանի տարի, ապա եվրոյի գոտու քայքայումը հնարավոր կլիներ առանց կոլափսի: Սակայն դա կհանգեցներ այն բանին, որ դոնոր երկրների Կենտրոնական բանկերը ստիպված կլինեին նստել իրենց չվերադարձված պարտքերի լեռան վրա,- կարծում է Սորոսը:

Գերմանական Բունդեսբանկը, Սորոսի կարծիքով, այդ վտանգը տեսնում է, ուստի արշավ է սկսել անժամկետ դրամական զանգվածների աճեցման դեմ և քայլեր է ձեռնարկում եվրոգոտու քայքայման հետևանքով կրած վնասները կրճատելու ուղղությամբ: Բայց եթե այդպես գործի Բունդեսբանկը, ապա նրա օրինակին պետք է հետևեն նաև մյուսները: Բացի այդ, Գերմանիայում Բունդեսբանկը խստացնում է իր վարկային քաղաքականությունը: Դա ճիշտ կլիներ, եթե Գերմանիան լիներ այն երկիրը, որը գոյատևում է ինքն իրենով: Սակայն մեծ պարտքեր ունեցոշ Եգրոգոտու պետությունները ռեցեսիայից խուսափելու համար գնալով ավելի մեծ պահանջներ են ունենում Գերմանիայից:

Սորոսը կարծում է, որ, առանց այդ պահանջների առկայության, դեկտեմբերին եվրոյի գոտում կնքված ֆիսկալ արձանագրությունը ոչ մի կերպ չի կարող գործել: Պարտքային թակարդից խուսափելու միակ ճանապարհը փոխարժեքը փոխելն է: «Ես չեմ կարող պատրաստի ծրագիր առաջարկել, սակայն հաջորդ երեք դիտարկումերն ինձ բավական կարևոր են թվում: Նախ՝ եվրոյի համար հիմնական կանոններն իրենց չեն արդարացրել, և պետք է ամբողջապես վերամշակվեն: Երկրորդ՝ ներկա դրությունն անբնական է, դեպքերի նորմալ դասավորությունը վերականգնելու համար պահանջվում են մի շարք արտակարգ միջոցառումներ: Եվ վերաջապես՝ նոր կանոնները պետք է հաշվի առնեն ֆինանսական շուկաների անկայուն վիճակը»,- գրում է հոդվածագիրը:

Ռեալիստ մնալու համար Սորոսն առաջարկում է որպես սկզբնակետ ընդունել ներկայիս ֆիսկալ արձանագրությունը: «Իհարկե, մենք ստիպված կլինենք դրանից հանել որոշ թերություններ, որոնք արդեն այսօր նկատելի են: Հատկապես ֆիսկալ արձանագրությունում պետք է ներառվեն ապրանքային պարտքերը, ճիշտ այնպես, ինչպես ֆինանսական պարտքերը, իսկ ինչ վերաբերում է պետական բյուջեներին, անհրաժեշտ է տարանջատել ներդրումները և ընթացիկ ծախսերը»,- կարծում է նա:

Բացի այդ, Սորոսի կարծիքով՝ մեկնարկի հավասար պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր անդամ երկրները հավասար հնարավորություն ունենան վերաֆինանսավորելու պարտքերը նույն տոկոսադրույքով: Իհարկե, դա կպահանջի ավելի սերտ ֆիսկալ ինտեգրում, ուստի այն պետք է աստիճանաբար իրականացվի:

Բունդեսբանկն այդ առաջարկերին երբեք հավանություն չի տա: Սակայն Եվրոպայի ապագան քաղաքական հարց է, և դրա լուծումը Գերմանիայի ԿԲ-ի իրավասությունների մեջ չի մտնում,- եզրափակում է Սորոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում