Իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Գասպարը հայտնել է, որ չի կասկածում, որ ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարձգի իր պայամանգրի ժամկետը ակումբի հետ:
«Ես չեմ կասկածում, որ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի հետ: Ուղղակի նա այդ մասին ցանկանում է հայտնել ակումբի համար ճիշտ պահին: Բանն այն է, որ Գվարդիոլան իր քայլերում շատ հետևողական է», – ասել է Գասպարը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան դեռևս չի պատասխանել «Բարսելոնա»-ի առաջարկությանը՝ կապված պայմանագրի ժամկետի երկարաձգման հետ: Իսպանական և անգլիական լրատվամիջոցները պնդում են, որ նա կարող է գլխավորել այլ ակումբ:










































