Եգիպտոսի ներկայացուցիչները հայտարարում են, որ պահանջում են Մեծ Բրիտանիայից Կահիրեին փոխանցել երկրի նախկին պաշտոնյաների սառեցված հաշիվները, այդ թվում՝ նախկին նախագահ Մուբարաքի 135 մլն դոլար արժողությամբ ակտիվները: Եգիպտոսի արդարադատության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ հակառակ դեպքում Մեծ Բրիտանիայի գործողությունները կհակասեն ՄԱԿ-ի և ԵՄ–ի ընդունած որոշումներին:
Եգիպտոսը նաև փորձում է հասնել նրան, որ վերադարձվեն երկրից փախած պաշտոնատար անձինք, ինչպիսին է օրինակ` ֆինանսների նախկին նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալին, ում տեսել են Լոնդոնում:









































