Սլովակիայի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Յան Դյուրիցան Советский спорт-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի հավաքականի համար շատ դժվար է լինելու Հայաստանի ընտրանու հետ «Եվրո-2012» խմբային փուլի արտագնա հանդիպումը:
«Մեր խումբը հետաքրքիր է գրանդների բացակայությամբ: Եվ Հայաստանի հավաքականի նման ամուր թիմը դեռ մեկ միավոր չէ, որ կվաստակի: Չի բացառվում, որ ռուսները նույնպես միավորներ կորցնեն Հայաստանի հավաքականի հետ խաղերում: Կարծում եմ, որ մինչև վերջին տուրը շատ սուր պայքար է սպասվում»: