Ապրիլի 10-ին ավարտվեց ինտերնետ-համակարգի աշխատանքը, որի միջոցով յուրաքանչյուր մարդ կարող էր գնել «Եվրո-2012»-ի հանդիպումների տոմսեր:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի ներկայացմամբ` այդ համակարգը առաջնության տոմսեր գնելու վերջին հնարավորությունն էր:
Տոմսերի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ ապրիլի 23-ին Վարշավայում և Կիևում, իսկ մայիսի 10-ից ՈՒԵՖԱ-ն կսկսի ուղարկել այդ տոմսերը բոլոր գնորդներին: Պաշտոնական կայքի հաղորդմամբ` յուրաքանչյուր տոմսի համար հայտ է ներկայացրած եղել 20 մարդ:
Ուկրաինացի ֆուտբոլային մեկնաբան Վալենտին Շերբաչովը հայտնել է, որ տոմսեր հնարավոր կլինի գնել նաև հենց հանդիպումներից առաջ` մարզադաշտի տոմսարկղերում:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Մարտին Կալենը հայտնել էր, որ «Եվրո-2012»-ի հանդիպումների յուրաքանչյուր տոմս կլինի անվանական, և հնարավոր չի լինի այն վերավաճառել:









































