«Վիլյառեալ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ջուզեպե Ռոսին, որը վերջերս էր ապաքինվել աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածքից, թիմի հետ ընդանուր մարզման ժամանակ խորացրել է վնասվածքը:
«Վիլյառեալ»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ` 25-ամյա ֆուտբոլիստը կրկին կհայտնվի վիրահատական սեղանին, իսկ մարզադաշտ կկարողանա վերադառնալ մոտ 6 ամսից:
Ապաքինման ստույգ ժամկետը պարզ կլինի վիրահատությունից հետո, սակայն պարզ է մի բան. Ռոսին չի խաղա «Եվրո-2012»-ի ժամանակ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ընթացիկ առաջնության մեծ մասը բաց թողեց վնասվածքի հետևանքով, իսկ այժմ կարելի է ասել, որ ընթացիկ մրցաշրջանը ձախողված է ֆուտբոլիստի համար:









































