Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյոյի այն որոշման շուրջ, ըստ որի` պորտուգալացի մասնագետը ընթացիկ մրցաշրջանում այլևս չի մասնակցի մամլո ասուլիսներին:
«Նա կխոսի այն ժամանակ, երբ զգա դրա անհրաժեշտությունը: Դա մեր մոտեցումն ու աշխատաոճն է: Մեզ համար դա հասկանալի քայլ է, իսկ ԶԼՄ-ների համար` ոչ»,- ասել է Կարանկան:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն որոշել է ընթացիկ մրցաշրջանում այլևս չմասնակցել Լա Լիգայի մամլո ասուլիսներին, սակայն ՈՒԵՖԱ-ի կազմակերպած մամլո ասուլիսներին նա պետք է ներկա լինի, քանզի դա կանոնակարգով է ամրագրված:




































