Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 9-30-ը Վաղարշապատում անցկացվում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փառատոնի հիմնադիրներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։

14 անվանակարգերում անցկացվող մրցույթ-փառատոնի շրջանակում՝ «Էստրադային երգ» անվանակարգի լսումներին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Վաղարշապատ համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում լսումներից առաջ նախարարի տեղակալը զրուցել է մասնակից երեխաների հետ, քաջալերել նրանց, այնուհետև հետևել ընթացող աշխատանքներին:

Ողջունելով ներկաներին՝ Դանիել Դանիելյանը նշել է, որ «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի անցկացումը լիովին համապատասխանում է ԿԳՄՍ նախարարության՝ գեղարվեստական կրթության ոլորտի պետական քաղաքականությանը: Հատկանշական է, որ այն համարվում է մանկապատանեկան ոլորտի ամենամեծ մրցույթ-փառատոնը, քանի որ ներգրավված են բոլոր մարզերի և համայնքների երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 1500 աշակերտներ: Այս տարի փառատոնին մասնակցում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների սաներ:

«Սիրելի մասնակիցներ, երաժիշտ-կատարողների միջազգային այս մրցույթը հնարավորություն է տալիս ներկայացնելու ձեր կատարողական արվեստը, բացահայտելու ձեր ներուժն ու հնարավորությունները, ծանոթանալու մյուս մարզերի, համայնքների, դպրոցների ձեր հասակակիցների հետ, սովորելու, զարգացնելու ձեր կատարողական և բեմական կարողությունները: Այս մրցույթը ոչ թե մրցակցության, այլ միմյանց հետ համեմատվելու, բացթողումները լրացնելու, միմյանցից սովորելու և օգնելու հրաշալի հարթակ է: Ձեր մասնակցությունն այս մրցույթին արդեն իսկ համարձակ քայլ է՝ կատարելագործման և զարգացման հրաշալի ուղի, որը չպետք է մնա միայն այս մրցույթի շրջանակում, այլ պետք է ունենա կատարելագործվելու և նոր փորձառության շարունակական ընթացք: Նախորդ տարվա մրցույթ-փառատոնի մասնակիցներից շատերը հնարավորություն են ունեցել մասնակցելու պետական տարբեր միջոցառումների, դրսևորվել նաև այլ բեմերում և համերգային ծրագրերում: Այս մրցույթում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու: Եղեք ավելի նախաձեռնող և ստեղծագործ, շարունակաբար աշխատեք ձեր շնորհների կատարելագործման ուղղությամբ, ներկայացեք տարբեր բեմերում և հարթակներում»,- դիմելով երեխաներին ասել է Դանիել Դանիելյանը՝ մաղթելով հաջողություններ և նպատակների իրականացում:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ժյուրիի աշխատանքը՝ նշելով, որ գնահատող հանձնախմբում ներգրավված են պետական երաժշտախմբերի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ուսումնական տարբեր հաստատությունների դասախոսներ, արվեստի և երաժշտության ոլորտի ականավոր գործիչներ:

Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել նաև մասնակից երեխաներին, նրանց ծնողներին, մանկավարժներին, փառատոնի կազմակերպիչ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությանը՝ կատարած համատեղ աշխատանքի համար:

«Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Հարությունյանը ևս հաջողություններ է մաղթել աշակերտներին և նշել. «Աշակերտից դեպի երաժիշտ տանող ճանապարհին թող լինեն բացառապես այնպիսի խոչընդոտներ, որոնց լուծումները կգտնեք ձեր ամենօրյա աշխատանքում: Շնորհակալ եմ համատեղ մեծ աշխատանքի համար՝ ծնողներին, մանկավարժներին, և իհարկե ժյուրիի կազմին»:

«Էստրադային երգ» անվանակարգից հետո փառատոնը կշարունակվի «Լարային» և «Փողային» նվագարանների անվանակարգերի լսումներով։ Մինչ այդ անցկացվել են նաև «Դաշնամուր», «Ակադեմիական երգ», «Ժողովրդական նվագարաններ» և այլ անվանակարգերի լսումները։ Հունիսի 29-ին «Ժողովրդական երգ» անվանակարգով փառատոնի լսումների փուլը կավարտվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում