Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ, «Դինամո» մարզական համալիրում կանցկացնի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար՝ նվիրված անվանի մարզիկ Բենուր Փաշայանին։
Մրցաշարին կմասնակցեն շուրջ 160-170 մարզիկներ՝ 13 երկրից։
Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 1-ին, ժամը 18:00-ին։









































