Ռուսաստանի Դաշնության դեսպանն Աբխազիայում կփոխվի․ այս պաշտոնում նշանակվել է Բելգորոդի մարզի նախկին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա նշանակումն ակտիվ քննարկումների առիթ է դարձել ինչպես ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում, այնպես էլ տեղի հանրության շրջանում։
Քաղաքագետները Գլադկովին համարում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի մտերիմ շրջապատի ներկայացուցիչ։ Քանի որ Կիրիենկոն համակարգում է աբխազական ուղղությունը, այս նշանակումը հուշում է, որ Մոսկվան ծրագրում է ավելի ուղղակի վերահսկողություն իրականացնել տարածաշրջանում։










































