Լոնդոնյան «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է կիսապաշտպան Ջեք Ուիլշիրի առողջական վիճակի մասին, ով ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին ստացել էր ոտնաթաթի վնասվածք: Մասնագետի խոսքով` ֆուտբոլիստի ապաքինման գործընթացը շատ դանդաղ է ընթանում:
«Ուիլշիրի ապաքինումը փոքր-ինչ առաջ է շարժվել, և այս պահին մենք կառավարում ենք իրավիճակը: Ես հայտնել էի, որ գալիք 3 շաբաթները շատ կարևոր դեր կխաղան այդ գործում: Այժմ մենք ունենք 2 շաբաթ, սակայն ես դեռ ոչ մի հուսադրող լուր չեմ կարող հայտնել: Մտադիր չեմ նրան ռիսկի ենթարկել»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը վիրահատությունից հետո չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանի և ոչ մի հանդիպման, հարցական է նաև նրա մասնակցությունը «Եվրո-2012»-ին:






































