Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

«Իրանի դեմ պատերազմի սկսվելու դեպքում Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, իսկ Ռուսաստանը պատերազմ կսկսի Վրաստանի դեմ». Արեշիձե

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձել է Իրանի դեմ հնարավոր պատերազմին և դրա հնարավոր հետևանքներին.

«Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելու դեպքում Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, իսկ Ռուսաստանը Գյումրիի իր ռազմաբազայի ապահովման համար Վրաստանի տարածքով (Ցխինվալ-Բորժոմ-Ախալքալաք) միջանցք կբացի դեպի այն և կհայտնվի ռազմավարական շահեկան վիճակում:

Ռուսաստանի Գլխավոր շտաբը կարծում է, որ եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ, ապա դա կլինի ցամաքային օպերացիա: Հետևաբար չի բացառվում, որ մի գեղեցիկ օր ամերիկյան զորքերը տեղ զբաղեցնեն հայ-իրանական սահմանին: Այդպիսի իրավիճակում Հայաստանն ու Իրանը կհայտնվեն շրջափակման մեջ: Նույնը վերաբերում է Գյումրիի ռուսական ռազմաբազային:

Ռուսաստանը կցանկանա ապահովել այդ ռազմաբազան անհրաժեշտ բաներով, առավել ևս, որ դա չի կարող իրականացվել Վրաստանի օդային տարածքով՝ այդ երկրի հետ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով: Դրա համար էլ Ռուսաստանը Վրաստանի տարածքով (Ցխինվալ-Բորժոմ-Ախալքալաք) միջանցք կբացի դեպի այն և դրանով իսկ Վրաստանը կկիսի երկու մասի:

Արդյունքում, Ռուսաստանը կհայտնվի շահեկան վիճակում, քանի որ Վրաստանում իր վերահսկողության տակ կառնի էներգետիկ միջանցքը, կովկասյան երկաթուղին ու ավտոճանապարհը: Դրա համար էլ ինչ-որ չափով Վրաստանի դեմ Ռուսաստանի պատերազմը կախված է Իրանի դեմ պատերազմից: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել, թե ով է ռազմական գործողություններ վարելու Իրանի դեմ: Միայն Իսրայելը, թե ԱՄՆ-ը նույնպես:

Ինչ վերաբերում է աշնանը Ռուսաստանի պլանավորած «Կովկաս – 2012» զորավարժություններին, ապա Հյուսիսային Կովկասում ավանդաբար իրականացվել են զորավարժություններ, սակայն սա առաջին դեպքն է, որ զորավարժությունն ունենալու է ռազմավարական և ոչ թե տակտիկական բնույթ: Ռազմավարական ու տակտիկական զորավարժությունների միջև տարբերությունն այն է, որ դրանցի առաջինը նախատեսված է լոկալ (տեղական) աշխարհագրական հարթության համար, մինչդեռ երկրորդը՝ ողջ տարածաշրջանի համար:

Եթե նախկինում ռուսներն իսկապես ունենին ժանգոտ տանկեր, ապա 2008 թվականից սկսած՝ նրանք վերազինեցին ողջ բանակի 10 տոկոսը: Իսկ Հարավային ռազմական օկրուգի մի շարք զորամասերում այդ ցուցանիշը կազմեց 40, իսկ որոշ դեպքերում էլ՝ 100 տոկոս: Ամբողջովին փոփոխվեց նրա ավիացիոն պարկն ու սպայակազմը: 58-րդ հայտնի բանակի կողքին հայտնվեց նորաստեղծ 49-րդ բանակը:

Բացի այդ, ստեղծվեց լեռնահրաձգային գումարտակ, ինչը նախկինում բացակայում էր ռուսական բանակում: Այս պասհին Ալագիրի օդա-դեսանտային բազայում զորավարժություններ է անցկացնում մոտ 500 դեսանտային, որոնք բոլոր օկրուգներից հավաքված հետախույզներ են և որոնց սովորեցնում են թռչել օդապարիկով:

Ամբողջովին փոփոխության է ենթարկվել հրետանային համակարգը, Հյուսիսային Կովկաս են բերվել հրետանու համազարկի համակարգեր, որոնք մինչ այդ չկային տարածաշրջանում: Մախաչկալայում տեղակայվել է հակահրթիռային պաշտպանության համակարգ, որի հեռահարությունը կազմում է 1200 կիլոմետր, և որն ուղղված է դեպի Իրանի սահման:

Այս բոլոր գործոնները վկայում են, որ Ռուսաստանը լուրջ պատերազմի է պատրաստվում, առավել ևս, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ռուսական ռազմաբազաներում հայտարարվել է «№2 մոբիլիզացիա»: Նույնը վերաբերում է Գյումրու ռազմաբազային, որտեղից դուրս են բերվել ռուս զինծառայողների ընտանիքները: Սա նույնպես կարևոր գործոն է»:

Հիշեցնենք որ 2011 թվականի ապրիլի 19-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայնով որոշում ընդունեց «Ռուսաստանի հետ 2006 թվականի մարտի 31-ին կնքված ռազմական բեռների ու անձնակազմի տարանցիկ փոխադրման մասին համաձայնագրի գործողության ժամկետի լրանալու» մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում