Ներբեռնելով Angry Birds խաղի վերջին տարբերակը` դուք կարող էիք նույնքան բարկացած լինել, որքան խաղի կերպարները:
Daily Mail-ը գրում է, որ խաղի նոր տարբերակը վարակված է վիրուսով, որը թույլ է տալիս ցանցահեններին ամբողջովին կառավարել օգտատերերի Android հեռախոսները:
Խաղը ներբեռնելով՝ դրանում թաքցրած վիրուսը հեռախոսում տեղադրում է նաև վտանգավոր կոդը, որը կարող է թույլ տալ ցանցահեններին գողանալ անձնական տվյալներ, ինչպիսիք են բանկային հաշվեհամարի մասին տեղեկությունները: Վիրուսի միջոցով հնարավոր է անգամ օգտագործել Android հեռախոսները՝ տարբեր ինտերնետային կայքերի վրա մասսայական հարձակում իրականացնելու համար:










































