Բասկետբոլի ազգային լիգայի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա շրջանակներում հանդիպեցին Չիկագո «Բուլզ»-ն ու Մայամի «Հիթ»-ը: Խաղն ավարտվեց 96:86 հաշվով` հօգուտ «ցլեր»-ի, սակայն Մայամիի հարձակվող Լեբրոն Ջեյմսը ողջ հանդիպման ընթացքում հսկեց «Բուլզ»-ի առաջատար Դերեք Ռոուզին:
Մրցավեճի երրորդ քառորդում Ջեյմսն առանձնացավ Ռոուզի նկատմամբ կատարած հիանալի բլոքով և «ցլեր»-ի առաջատարին ստիպեց համակերպվել այն մտքին, որ նա այդ երեկո ոչինչ չի կարող արդյունավետ խաղ ցուցադրել: Ողջ դիմակայության ընթացքում Բասկետբոլի պատմության լավագույն նորեկ Դերեք Ռոուզը վաստակեց 2 միավոր, իսկ Ջեյմսը՝ 30: