Դոնեցկի «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Բանանց»-ը Թուրքիայի Բելեք քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց «Մետալուրգ»-ի հետ: Կուզմանովսկու սաները պարտվել են 3:0 հաշվով: «Մետալուրգ»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Մգունին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Արտակ Դաշյանը «Մետալուրգ»-ի կազմում մասնակցել են հանդիպման երկրորդ խաղակեսին:
Բանացը խաղացել է հետևյալ կազմով.
Առաջին խաղակես` Դավթյան, Նիկոլով, Դաղբաշյան, Համբարձումյան, Դրագուտինովիչ, Ոսկանյան, Կարապետյան, Պողոսյան, Մելքոնյան, Բալաբեկյան, Անատիչ:
Երկրորդ խաղակես` Ղազարյան, Պողոսյան, Գյոզալյան, Բարեղամյան, Ն. Գյոզալյան, Պողոսյան, Ավետիսյան, Սուդղիյան, Հովհաննիսյան, Հակոբյան, Չելեբաձե, Բարսեղյան: