Պորտուգալական O Jogo հանդեսը հայտնում է, որ «Բենֆիկա»-ն ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Նիկոլաս Գայիտանը կտեղափոխվի Անգլիա՝ 22 ֆունտի դիմաց:
Հանդեսը պնդում է, որ հակառակ ուղղությամբ կտեղափոխվեն Բեբե, Ֆեդերիկո Մաչեդա, Դավիդ Տերուչի եռյակից երկուսը:
Ակումբները համաձայնել են պայմանագրի կետերը պահել գաղտնի մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 24-ամյա արգենտինացու ողջ տրանսֆերը կարժենա 45 մլն եվրո:






































