Ապրիլի 22-27-ը Դեղին ծովում կայանալիք ռուս-չինական համատեղ «Ծովային փոխհամագործակցություն-2012»-ին կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի 6 նավ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ռուս-չինական վարժությունների ընթացքում նրանք կմշակեն համատեղ հակածովահենային գործողություններ: Օդից նավերին կհսկեն Կա-27 ուղղաթիռները: Բացի այդ, նախատեսվում է, որ կիրականացվեն տարբեր տեսակի զենքերով ծովային և օդային թիրախներին հարվածելու վարժություններ:
Մանևրումների ավարտից հետո ռուս և չինացի նավաստիները Դեղին ծովում ծովային շքերթ կանցկացնեն:









































