Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Կալյարի»-ի կիսապաշտպան Ռաջի Նայնգոլանի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև Մախաչկալայի «Անժի»-ն: Ռուսական ակումբը չի ցանկացել ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարել նրանով հետաքրքրված «Յուվենթուս»-ի, «Զենիթ»-ի, «ԲԿՄԱ»-ի հետ և միանգամից առաջարկություն է արել թե՛ ակումբին, և թե՛ ֆուտբոլիստին:
Տրանսֆերի դիմաց «Անժի»-ն պատրաստ է «Կալյարի»-ին վճարել 20 մլն եվրո, իսկ 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկվել է 4 տարվա պայամանգիր, որով նա տարեկան կստանա 4,5 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ օրերս «Անժի»-ի պաշտոնական կայքը հայտարարել էր, որ ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է գնումների համար ծախսել 300 մլն դոլար:







































