Բասկետբոլի ազգային լիգայի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա շրջանակներում տեղի ունեցավ Արևելյան գոտու երկու առաջատարների հանդիպումը: Չիկագոյի «Բուլզ»-ը լրացուցիչ ժամանակում հաղթեց Մայամի «Հիթ»-ին: Սան-Անտոնիա «Սփերս»-ը հաղթում է վերջին 13 հանդիպումներից 11-ում:
Շարլոտ «Բոբքեթս» – Դեթրոյթ «Փիսթոնս»` 85:109,
Չիկագո «Բուլզ» – Մայամի «Հիթ»` 96:86,
Մինեսոտա «Թիմբերվուլզ» – Լոս-Անջելես «Քլիփերս»` 82:95,
Սան-Անտոնիո «Սփերս» – Մեմֆիս «Գրիզլերս»` 107:97,
Գոլդեն Սթեյթ «Ուարիոր» – Դենվեր «Նագեթս»` 103:112:
Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Սան-Անտոնիո «Սփերս» – Մեմֆիս «Գրիզլերս» մրցավեճը, իսկ լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Սան-Անտոնիո «Սփերս»-ի առաջատար Թիմ Դանքանը, ով վաստակել է 28 միավոր: