Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, մեկնաբանելով ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին քաղաքացիություն հատկացնելու հարցում մերժումը, Վրաստանի ներկայիս իշխող ռեժիմը որակել է որպես բռնատիրական.
«Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիության վերականգնման հարցում իշխանությունների մերժումը կապված է երկրի բռնապետական ռեժիմի հետ: Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Վրաստանում, կոչվում է դիկ-տա-տու-րա:
Ժողովուրդը պետք է ցանկանա հաղթել բռնապետությանը: Իշխանությունները վախենում են Բիձինա Իվանիշվիլիից: Այդպիսի հակաժողովրդավարական գործողությունները խոչընդոտում են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը»:









































