«Չնայած ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը բավական պասիվացրել է իր գործունեությունը Հանրապետականում և հազվադեպ է լինում ՀՀԿ շտաբում, բայց նրա հետ մեծ հույսեր են կապում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեր տեղեկություններով` մեծամասնականով առաջադրված բոլոր թեկնածուները պատասխանատու են միայն իրենց ընտրատարածքում ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու համար, իսկ Կարապետյանի վրա դրվել է ոչ միայն Տաշիրը, որտեղ նա առաջադրվել է, այլև հարակից տարածքները»:









































