Disneyland Paris այցելել են մուլտֆիլմերի ավելի քան 250 միլիոն սիրահարներ, և այն այժմ պատրաստվում է նշել իր 20 ամյակը, բայց հսկայական չափերի հասնող պարտքն այնքան էլ լավ նվեր չէ զվարճանքների այգու համար:
Daily Mail-ը գրում է, որ, չնայած Փարիզի Disneyland–ի այցելուները ստիպված են 51 եվրո վճարել մուտքի տոմսի համար, և չնայած, որ տարեկան այնտեղ այցելում է 15.7 միլիոն մարդ, այսօր բացահայտվել է, որ զվարճանքների այգին 1.9 միլիարդ եվրոյի հասնող պարտք ունի:
Disneyland–ի համար նման պարտքային խնդիրը հեքիաթային լուծում, իհարկե, չի կարող ունենալ, քանի որ տերերը հայտնում են, որ 12 տարի կպահանջվի այդ պարտքը մարելու համար:









































