News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այցելել է ISAF-ի (Միջազգային անվտանգության աջակցության ուժեր) կազմում Աֆղանստանում վիրավորված վրացի փոխգնդապետ Ալեքսանդր Տուգուշիին, ով բուժում է ստանում Մերիլենդի ռազմա-բժշկական կենտրոնում: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Նշվում է, որ մարտին Տուգուշիին այցելել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ փետրվարին՝ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինս Տուգուշիին հանձնել էր Վախթանգ Գորգասալի առաջին աստիճանի շքանշան:









































