Վերջին 50 տարում տիեզերք է թռել ավելի քան 500 մարդ՝ աշխարհի 38 երկրներից: Այսպիսի տվյալներ է ներկայացնում ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը:
«1961 թ. ապրիլի 12-ին կայացել է մարդու առաջին թռիչքը տիեզերք, որը կատարել է Յուրի Գագարինը: Այդ պատմական իրադարձությունը բացել է տիեզերական տարածության հետազոտությունների ուղին` հանուն ամբողջ մարդկության բարեկեցության: 50 տարվա ընթացքում տիեզերքում եղել է ավելի քան 500 մարդ՝ աշխարհի 38 երկրներից»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այսօր ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում տեղի կունենա համաժողով` նվիրված Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրվան:
Միջոցառման մասնակիցները կլինեն աշխարհի տարբեր երկրների ավելի քան 400 ուսանողներ, տիեզերագնացներ ու գիտնականներ:
2011 թ. ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 12-ը հռչակեց Տիեզերագնացության միջազգային օր:
7









































