Քվենտին Տարանտինոյի նոր՝ «Ազատված Ջանգոն» ֆիլմի առաջին պոստերը արդեն համացանցում է: Ֆիլմի սյուժեն ծավալվում է սևամորթ ստրուկի շուրջ, որը, հայտնվելով ազատության մեջ, փորձում է ազատել իր կնոջը: Ֆիլմի գլխավոր հերոսի դերում Ջեյեմի Ֆոքսն է: Ֆիլմում նկարահանվում են նաև Լեոնարդո դի Կապրիոն, Սաշա Բարոն Քոենը, Սամուել Ջեքսոնը, Քրիստոֆ Վալցը, Քերրի Վաշինգտոնը, Քուրտ Ռասելը, Դոն Ջոնսոնը և Ւոզեֆ Գորդոն-Լեվիտը:
Ֆիլմի բացասական կերպարներից մեկի մարմնավորումն առաջարկվել է Քեվին Քոսթներին, սակայն նա հրաժարվել է՝ ժամանակի սղության պատճառաբանությամբ:
«Ազատված Ջանգոն» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012-ի հունվարին: Ֆիլմը վարձույթի կհանվի տարեվերջին:









































