Friday, 19 06 2026
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Չկա այն, ինչ պետք է

Խորհրդարանի ընտրության քարոզարշավը թափ է հավաքում, կուսակցությունները ավելի ու ավելի են խանդավառ վազքի մեջ մտնում, սկսում են նույնիսկ իրենք հավատալ իրենց խոստումներին ու հայտարարություններին: Բայց որքան այդ ամենը ծավալվում է, և որքան կուսակցությունները սկսում են «տառապել» ինքնահավատությամբ, այնքան ավելի պարզ է դառնում, որ Հայաստանի քաղաքացին մեծ հաշվով ընտրելու բան չունի:

Շատերն այդ դեպքում ասում են, թե դա հիասթափություն է սերմանում մարդկանց մեջ և ջուր լցնում իշխանության՝ Սերժ Սարգսյանի ջրաղացին, քանի որ հիասթափված, ընտրության չեկող քաղաքացին նշանակում է ընտրակեղծիքի հնարավորություն՝ տրված իշխանությանը: Սակայն դա իրավիճակի մակերեսային ընկալում է, ինչը վկայում է այն մասին, որ նույն այդ տեսակետի հեղինակների հայտարարությունները՝ պետք է գալ ընտրության, որովհետև սա Հայաստանի համար պատմական և ճակատագրական փուլ է, իրականում հիմնազուրկ են և տրաֆարետային:

Բանն այն է, որ Հայաստանի համար պատմականությունն ու ճակատագրականությունը ենթադրում են ոչ թե քաղաքացու պարզ և ֆիզիկական մասնակցություն, այլ ընտրությանը մասնակից սուբյեկտների անկեղծ ու բաց զրույց քաղաքացիների հետ: Ու այդ զրույցը պետք է ոչ թե կրկնի անցած քսան տարիների քաղաքական ռիտորիկան, որից բոլորն են արդեն ձանձրացել, ու որը դարձել է դատարկության և սնանկության հոմանիշ, այլ պետք է պարունակի իրավիճակի վերաբերյալ անկեղծ, սկզբունքային և անաչառ գնահատականներ: Սակայն դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը պատկերացնեն այդ իրավիճակը, այն իրավիճակը, որ Հայաստանի համար գալիք համապետական ընտրությունները դարձնում են ճակատագրական:

Դատելով քաղաքական ուժերի մասնակցության բովանդակությունից՝ այդ իրավիճակի մասին պատկերացումները թյուր են, ոչ ամբողջական: Հայաստանի քաղաքացիներին ներկայացվում են միայն սոցիալական գնահատականներ, կոռուպցիոն մեխանիզմների մասին հայտարարություններ, նաև դրանք հաղթահարելու խոստումներ են տրվում: Մինչդեռ քաղաքացուն չի ասվում, թե ինչ է կանգնած պետության առաջ՝ սոցիալականից և կոռուպցիայից բացի, թե ինչ է լինելու, եթե այդ ամենը շարունակվի: Մարդուն ասում են միայն՝ քեզ խաբում են ու թալանում, և դրա համար դու վատ ես ապրում, ու բավական է, որ քեզ չխաբեն ու չթալանեն, ու դու լավ կապրես: Դա է առանց բացառության գրեթե բոլոր ուժերի, անգամ ՀՀԿ-ի ընտրարշավի բովանդակությունը: Դա չափազանց նեղացնում է խնդրի էությունը և հիմք տալիս իշխանական մանիպուլյացիաների, որովհետև քաղաքացին սկսում է ամեն ինչ չափել միայն իր սոցիալական վիճակով, ու դրանով իսկ ընտրությունը դառնում է փողի խնդիր, որը արդյունավետ է լուծում նա, ով շատ փող ունի: Իսկ շատ փող Հայաստանում ունի իշխանությունը:

Մինչդեռ Հայաստանը ներկայումս կանգնած է մարտահրավերների առաջ, որոնք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բնույթի են, և որոնք Հայաստանից ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման մեխանիզմներ են պահանջում, այլև պահանջում են ընդհանրապես վերանայել թե՛ քաղաքական վերնախավերի, թե՛ հասարակության պատկերացումները աշխարհում Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ, տարածաշրջանում Հայաստանի և նրա հասարակության առաքելության վերաբերյալ:

Ժամանակակից մարտահրավերները պահանջում են, որ Հայաստանը կրավորական դերը փոխարինի ակտիվ և հավակնոտ քաղաքականությամբ՝ դառնալով արժեքների և տեխնոլոգիաների տարածաշրջանային գեներատոր բոլոր ոլորտներում՝ մշակույթից մինչև ռազմական բնագավառներ: Դա անհնար է անել առանց հանրային հոգեբանության և աշխարհայացքի փոփոխության: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին պետք է սկսի մտածել առնվազն տարածաշրջանի մասշտաբներով, քանի որ այն տարածաշրջանը, որտեղ Հայաստանն է, չափազանց «կամերային» բնույթի է, մարտահրավերները չափազանց մեծ են, հաղորդակից, շոշափելի:

Հայաստանի քաղաքացին պետք է զգա այդ ամենը, որպեսզի կարողանա նաև գնահատել այդ ամենի վերաբերյալ քաղաքական ուժերի ադեկվատությունը: Բայց հենց դրա համար էլ քաղաքական ներկայիս կազմը բացարձակապես շահագրգռված չէ քաղաքացուն այդ ամենը զգացնել տալու հարցում, որովհետև դրանից հետո քաղաքացու համար ակնհայտ է լինելու այդ կազմի ժամանակային անհամարժեքությունը երկրի խնդիրների հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում