Միլանի «Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետտին երեկ մասնակցեց «Սիենա»-ի հետ հանդիպմանը և Ա Սերիայի ամենաշատ քանակի խաղերին մասնակցած ֆուտբոլիստների ցուցակում հասավ Դինո Ձոֆֆին:
Այդ խաղը Ձանետտիի համար 569-րդն էր: Այս առումով ռեկորդակիրը Պաոլո Մալդինին է, ով «Միլան»-ի կազմում մասնակցել է 648 խաղի, սակայն երկրորդը լինելու հավանականությունը մեծ է: Այժմ երկրորդ տեղը զբաղեցնող Ջանլուկա Պալյուկայի ցուցանիշից ֆուտբոլիստին բաժանում է 30 խաղ:









































