РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները կտրականապես դեմ են Իրանի նկատմամբ ուժի կիրառմանը.
«Իրանի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ միջազգային օրակարգում գտնվող հարցը մտահոգում է մեզ: Մենք կտրականապես դեմ ենք Թեհրանի նկատմամբ ուժի կիրառմանը: ՀԱՊԿ-ը հանդես է գալիս Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների շարունակման ու բոլորի կողմից միջազգային իրավունքի նորմերի պահպանման օգտին:
Դա վերաբերում է նաև Թեհրանի և ԱԷՄԳ-ի համագործակցությանը: Մենք դիտարկում ենք իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, ինչպես նաև իրավիճակի հնարավոր անցանկալի զարգացման չեզոքացման միջոցներ»:










































