«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի տեղը` որպես ամենափնտրվող հանցագործ, Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI) ցուցակում զբաղեցրել է Կոլումբիայի դպրոցներից մեկի ամերիկացի ուսուցիչ Էրիկ Ջասթին Թոթը, որը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիայի արտադրության մեջ: Թոթի անունը ցուցակում գրանցվել է ապրիլի 10-ին:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, կասկածյալին ձերբակալելու համար տեղկություն տրամադրողին FBI-ը խոստանում է 100 հազար դոլար դրամական պարգև:
FBI հաղորդագրության մեջ նշվում է, որ պոռնոգրաֆիկ կադրերը հայտնաբերվել են 2008 թ. դպրոցական տեսախցիկ մեջ, որը ենթադրաբար եղել է Թոթի տրամադրության տակ: Կասկածյալը նույն թվականին թաքնվել է: Ենթադրվում է, որ Թոթը մանկական պոռնոգրաֆիայի արտադրությամբ է զբաղվել նաև Մերիլենդում: FBI տվյալներով՝ 2008 թ. նա եղել է Վիրջինիայում, Իլինոյսում, Ինդիանայում, Վիսկոնսինում, Մինեսոտայում, 2009 թ. ապրել է Արիզոնայում:









































