«Ուդինեզե»-ի հարձակվող Լուիս Մուրիելը, ով վարձակալության իրավունքով հանդես է գալիս «Լեչե»-ի կազմում, ամռանը կարող է այլ ակումբ տեղափոխվել:
20-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրվում են «Ինտեր»-ը և «Միլան»-ը: Ֆուտբոլիստը մասնակցել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 23 հանդիպումների, 7 անգամ գրավել է մրցակիցների դարպասն ու 4 գոլային փոխանցում կատարել:
«Գործակալս տեղեկացրել է, որ «Միլան»-ը և «Ինտեր»-ը իմ տրանսֆերը գնելու համար պաշտոնական առաջարկ են ներկայացրել:
Ես վստահ եմ միայն, որ մրցաշրջանի ավարտից հետո «Ուդինեզե» եմ վերադառնալու: Չնայած իմ նկատմամբ եղած որոշակի հետաքրքրությանը, տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»,- RCN Mundo-ի փոխանցմամբ՝ ասել է Մուրիելին:







































