Ինչպես տեղեկացնում է day.az-ը, Ադրբեջանի բնակչությունն անցած տարի աճել է 1,3 տոկոսով և ներկայումս կազմում է 9 միլիոն 111 հազար մարդ: Հարևան երկրի ամեն քառակուսի կիլոմետրի վրա միջինը ապրում է 105 մարդ: Վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ բնակչության 53 տոկոսը բնակվում է քաղաքներում, 47-ը գյուղերում: Ադրբեջանցիների 49,5 տոկոսը տղամարդիկ են, իսկ 50,5 տոկոսը՝ կանայք: Կյանքի միջին տևողությունը 73,5 տարի է: