ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ կառույցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ՖԻՖԱ-ի ներքո գտնվող բոլոր ակումբները պարտավոր են իրենց կազմում հանդես եկող ֆուտբոլիստներին թույլ տալ հանդես գալ Լոնդոնի Օլիմպիական խաղերին, որը տեղի կունենա հուլիս-օգոստոս ամիսներին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 25-ից օգոստոսի 11-ը և կմասնակցեն 16 երկրի հավաքականներ: Յուրաքանչյուր հավաքականում պետք է ընդգրկված լինեն մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներ, սակայն թույատրվում է կազմում ունենալ 3 ավելի տարեց ֆուտբոլիստ:










































