Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 33-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Բլեքբերն»-ն ու «Լիվերպուլ»-ը: Դրամատիկ պայքարում անցած հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին. դիպուկ հարվածեց հյուրերի կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսը: 3 րոպե անց արգենտինացին իր հաշվին ձևակերպեց դուբլ:
Հանդիպման 27-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի դարպասին 11 մետրանոց հարված նշանակվեց, սակայն Յակուբու Այեգբենին չիրացրեց այն: Այեգբենին նախ 36-րդ րոպեին ուղղեց իր սխալը, ապա 61-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Հանդիպման վերջակետը դրեց հյուրերի հարձակվող Էնդի Քերոլը:
«Բլեքբերն» – «Լիվերպուլ»՝ 2:3,
0:1 Ռոդրիգես (13’), 0:2 Ռոդրիգես (16’), 1:2 Այեգբենի (36’), 2:2 Այեգբենի (61’, 11մ), 2:3 Քերոլ (90’):
«Լիվերպուլ»-ը վաստակել է 46 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Blackburn 2-3 Liverpool by fasthighlights-2012









































