Թեհրանում ապրիլի 5-ին ձերբակալվել են ղազախա-իրանական Zarkuh Consultant ոսկու արդյունահանմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցներ: Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածների մեջ գտնվում են նաև Ռուսաստանի երկու քաղաքացիներ:
Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճագարյանը դիմել է Իրանի ԱԳՆ՝ ձերբակալված ռուսների հետ հանդիպում թույլ տալու խնդրանքով: Բացի այդ, ՌԴ դեսպանատունը՝ Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ, միջոցներ է ձեռնարկել` ռուսների գտնվելու վայրը պարզելու և ձերբակալման պատճառները իմանալու համար:
Իրանական կողմից դեռևս որևէ պատասխան չի ստացվել:
Zarkuh Consultant կազմակերպությունը գոյություն ունի 2005 թվականից:










































