Երեկ Դոնեցկի «Շախտյոր»-ն այս տարվա իր առաջին հանդիպումն անցկացրեց: Dubai Cup-2011-ի շրջանակներում Հենրիկ Մխիթարյանի թիմը 3:1 հաշվով պարտություն կրեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլյալ»-ից: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դաշտ դուրս եկավ հիմնական կազմում և ընդմիջմանը փոխարինվեց: Նշենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիկը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, բայց չկարողացավ գրավել դարպասը: