Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 2-րդ Բրազիլական օփենում, որն անցկացվում էր Ֆորտալեզա քաղաքում, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը:
Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաև գրոսմայստերներ Կուբասը (Պարագվայ), Վեսկովին և Էլ Դեբսը (Բրազիլիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:








































