Ամուսնության առաջարկներ են արվում նաև շատ յուրօրինակ պայմաններում: Բասկետբոլի ազգային լիգայի Միլուոկի «Բաքս» ակումբի առաջատար Լյուկ Մբա Մուտեն «օգնեց» սիրահար զույգին ամուսնանալ: Բասկետբոլիստը ճիշտ պահին աղջկա ոտքերի տակ գլորեց բասկետբոլային գնդակը, որի վրա գրված էր՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը, իհարկե, հասկացավ, որ դա իր սիրեցյալի կողմից է և, բնականաբար, ընդունեց առաջարկությունը: