Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ Մանու Մենեզեսը վստահ է, որ իր սաները կնվաճեն 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի խաղերի չեմպիոնի տիտղոսը:
«Մենք կհաղթենք 2014 թվականի աշխարհի առաջնությունում: Այժմ Բրազիլիան ունի երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում: Չնայած նրանց երիտասարդ տարիքին՝ վստահ եմ, որ նրանք կհաղթահարեն բոլոր հոգեբանական արգելքները, որոնք կառաջանան մրցաշարի ժամանակ: Հավաքականի կազմում են նաև փորձառու խաղացողներ, որոնք ամեն ինչով կօգնեն երիտասարդներին», – Marca Brasil պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Մենեզեսը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականը պատմության ընթացքում 5 անգամ նվաճել է աշխարհի խաղերի չեմպիոնի տիտղոսը:








































