Ինչպես տեղեկացնում է Известия պարբերականը, Ստամբուլի 16-րդ բարձրագույն քրեական դատարանը, որի վարույթում է գտնվում թուրքական ֆուտբոլում կոռուպցիայի և պայմանավորված խաղերի դեմ քրեական գործը, արդեն երկրորդ անգամ պահանջում է «Սպարտակ»- ի հարձակվող Էմանուել Էմենիկեի ցուցմունքները: Նիգերիացի ֆուտբոլիստին կասկածում են 2011 թվականին «Կարաբյուկսպոր»-ի՝ «Ֆեներբախչե»-ի հետ հանդիպման մասնակցությունից կանխամտածված հրաժարվելու մեջ:
Ավելի վաղ Էմենիկեին արդեն հրավիրել էին դատարան, սակայն մարզիկը չէր ներկայացել, քանի որ գտնվում էր ոչ թե վկայի կամ գոնե կասկածյալի, այլ մեղադրյալի կարգավիճակում:
Ստամբուլի քրեական դատարանը ռուսական մարմիններին հարցում է կատարել` խնդրելով աջակցել Էմենիկեից ցուցմունքներ վերցնելու գործում: Ընդ որում, համաձայն թուրքական խորամանկության` այս անգամ ֆուտբոլիստը քննվող գործում վկա է, ոչ թե մեղադրյալ: Ռուսաստանից էլ թուրքերը, իբր, այս գործում ընդամենը «օգնություն» են խնդրում:








































