Իսպանացի լրագրողները տեղեկացնում են, որ հանրաճանաչ Պեպ Գվարդիոլան հերթական անգամ հայտարարել է, թե «Բարսելոնա»-ի համար Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսի նվաճումն անհնարին է:
««Ռեալ»-ի կարգի թիմի հետ անգամ 4 միավորի տարբերությունն էլ զգալի է: Բավական է, որ մենք 1 անհաջող խաղ անցկացնենք, և «Ռեալ»-ը կնվաճի չեմպիոնի տիտղոսը: Շատերը չեն կասկածում, որ «Քամփ Նոու»-ի խաղն ավարտվելու է իմ սաների հաղթանակով: Սակայն ես չեմ բացառում մեր պարտության հնարավորությունը»,- հայտարարել է Գվարդիոլան:
Հարկ է նշել`որքան կրճատվում է կատալոնացիների և «արքայական ակումբ»-ի միջև եղած միավորների տարբերությունը, այնքան ավելի հաճախ է Գվարդիոլան հանդես գալիս նման հայտարարություններով:
Ըստ որոշ կարծիքների՝ մասնագետը Լա Լիգայում իր թիմի հաղթանակը այնքան էլ անհավանական չի համարում:







































