Ռուսական հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ոչնչացնել հյուսիսկորեական «Ինխա-3» հրթիռը, եթե այն շեղվի իր ուղեգծից, և ստեղծվի ՌԴ տարածքում ընկնելու վտանգ: Այս մասին Interfax-ի հետ զրույցում այսօր առավոտյան տեղեկացրել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ներիկայացուցիչները:
Ներկայումս նախատեսված չէ որևէ հատուկ միջոցառում` հակահրթիռային պաշտպանության և հակաօդային պաշտպանության համակարգերը բարձր մարտական պատրաստականության բերելու` կապված հյուսիսկորեական հրթիռի արձակման հետ: Այս մասին հայտարարել են գործակալության զրուցակիցները:
«Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերը և տիեզերական տիրույթի հսկողության համակարգն աշխատում են մշտապես բարձր պատրաստվածության պայմանաններում և հսկում են իրավիճակը օդատիեզերական տիրույթում»,- ասել են գլխավոր շտաբի ներկայացուցիչները:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի հրթռիային արբանյակը ոչնչացնելու պատրաստակամության մասին էին հայտարարել նաև Ճապոնիան և Հարավային Կորեան, եթե այն անցնի իրենց պետությունների տարածքով:










































