Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատրաստվում է այս շաբաթ այցելել Մյանմա: Դա Արևմուտքի ղեկավարի առաջին այցելությունն է այդ երկիր՝ այն բանից հետո, երբ տասնամյակների բռնապետությունը այնտեղ անցած տարի վերացավ:
AFP-ի փոխանցմամբ՝ պաշտոնատար անձինք հայտնել են, որ Քեմերոնը ուրբաթ օրը կհանդիպի Մյանմայի նախագահին, հանդիպում կունենա նաև ընդդիմության առաջնորդի հետ: Այս մասին հայտնել է Մյանմայի կառավարության պաշտոնատար անձը՝ չհրապարակելով իր անունը:
Քեմերոնը պատրաստվում է այնտեղ մնալ մեկ օր: Մեկ այլ պաշտոնատար անձ նույնպես հաստատել է այցելության մասին տեղեկությունը՝ ասելով, սակայն, որ այցելության հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ:









































