Մադրիդի «Ռեալ»-ի դարպասպահ Իկեր Կասիլյասն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ» – «Վալենսիա» հանդիպման լավագույն խաղացողներից մեկն էր: «Ռեալ»-ի ավագն անառիկ պահեց սեփական դարպասը, սակայն «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները չդարձան գոլի հեղինակ, և հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
«Մրցաշարային աղյուսակում մեր ունեցած հսկայական առավելությունը «Բարսելոնա»-ի նկատմամբ այլևս գոյություն չունի, սակայն այժմ պետք է մտածել հաջորդ հանդիպման մասին: «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումներն անցնում են լարված պայքարում: Մենք պետք է հաղթենք, քանի որ ցանկանում ենք չեմպիոն դառնալ», – հայտարարել է Կասիլյասը:







































