«Մանչեսթեր Սիթի»-ի և Կոտ դ´ Իվուարի ազգային հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն որոշում է կայացրել այլևս հանդես չգալ ազգային ընտրանու կազմում:
Goal.com-ի փոխանցմամբ` նման որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ Տուրեն ցանկանում է մրցաշրջանի ողջ ընթացքում հանդես գալ «քաղաքայիններ»-ի կազմում: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 2 ամիս բացակայեց ակումբից` հավաքականի հետ Աֆիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու պատճառով:
Ֆուտբոլիստը Կոտ դ´ Իվուարի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 64 հանդիպում ` դառնալով 10 գոլի հեղինակ:









































