Երևանի Փյունիկը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ պարտություն կրեց Դիլիջանի «Իմպուլս»-ից՝ 1:3 հաշվով: Թիմի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը գնահատեց իր սաների խաղը.
Lավ չպահպանեցինք խաղային կարգապահությունը և կորցրինք զգոնությունը: 1:0 հաշվի ժամանակ մի ակնթարթ կորցրինք զգոնությունը և դա բավարար էր, որ գոլեր բաց թողնեինք: Երկրորդ կեսում ունեինք տարածքային առավելություն և կարող էինք հավասարեցնել հաշիվը, բայց չկարողացանք հավասարեցնել հաշիվը:











































