Մոլորակի բոլոր սառցադաշտերի ամբողջական հալման դեպքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ մինչև 150 մետր։ Հետազոտողների գնահատականներով, բոլոր սառցադաշտերի հալման արդյունքում ծովի մակարդակը կարող է բարձրանալ մոտ 60 մետրով, իսկ ջրի ջերմային ընդարձակման ազդեցությունը հաշվի առնելու դեպքում՝ մինչև 150 մետրով։
Միևնույն ժամանակ գիտնականը նշել է, որ նման սցենարի իրականացումը առաջիկա դարերի ընթացքում չի կանխատեսվում։ Սակայն համաշխարհային օվկիանոսի մակարդակը շարունակում է աճել։ 1900 թվականից ի վեր այն բարձրացել է մոտ 25 սանտիմետրով, իսկ ներկայում աճի միջին տեմպը կազմում է տարեկան շուրջ 3 միլիմետր։









































