Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց Սամբոյի երիտասարդների և պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ընտրանին նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալներ:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Լենդրուշ Զատիկյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Սուրիկ Գառնիկյանը, Մհեր Կարապետյանը, Ռոզա Խաչատրյանը, Գրիգոր Մխիթարյանը, Հովհաննես Ալեքսանյանը և Էդիկ Պետրոսյանը: Արծաթե մեդալների արժանացան Ջիվան Ղազարյանը և Մաքսիմ Մանուկյանը: Վերջինս եզափակիչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Արթուր Զագոջյանին:
Հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճեց 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը:








































