Գերմանական լրատվամիջոցների հավաստմամբ՝ գերմանական «Շալկե»-ի կիսապաշտպան Խոսե Խուրադոն այս մրցաշրջանի վերջում դեմ չէր լինի փոխել իր ակումբը:
Իսպանացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում «Շալկե»-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցից միայն 8-ում է հիմնական կազմում դուրս եկել խաղադաշտ: Ակումբի գլխավոր մարզիչ Ռոբին Դուտի հավաստմամբ՝ ֆուտբոլիստը պաշտպանական գործողություններում թերանում է, ինչի պատճառով էլ զրկված է անհրաժեշտ խաղային ժամանակից:
Իսկ ահա վերջերս պարզ դարձավ, որ իտալական «Ինտեր»-ի ղեկավարությունը և մարզչական կազմը ցանկություն են հայտնել 8 մլն եվրոյով գնելու իսպանացու տրանսֆերը: Անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ թիմից հեռանալ:
Հիշեցնենք, որ Խոսե Խուրադոյի տրանսֆերը 2010 թվականին «Շալկե»-ն գնել է իսպանական «Ատլետիկո»-ից՝ 13 մլն եվրոյով:









































