РИА Новости-ի փոխանցմամբ՝ ռուս թենիսիստուհի Վերա Զվոնարյովան վերականգնել է բարեգործական աճուրդ անցկացնելու իր ավանդույթը: Աճուրդի ընթացքում հավաքված գումարը ամբողջությամբ կտրամադրվի սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների օգնության հիմնադրամին:
Աճուրդի մասնակիցները կարող են գնել թենիսիստուհու ձեռնաթիակը, վերնաշապիկը, ինչպես նաև նրան պատկանող մի քանի կախազարդեր:
Աճուրդի ներկայացված ձեռնաթիակով Զվոնարյովան խաղացել և Սվետլանա Կուզնեցովայի հետ միասին հաղթանակ է տարել Australian Open 2012-ին:
Բացի այդ, աճուրդի է դրվել նաև հոկեյի «Սալավաթ Յուլաև» թիմի հարձակվող Վիկտոր Կոզլովի վերնազգեստը:
Բոլոր իրերի վրա առկա է մարզիկների ինքնագիրը:









































